Ford-ը 2,4 միլիարդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում

Ամերիկյան Ford Motor ընկերությունը հայտարարել է, որ էլեկտրական տրանսպորտային միջոցներ է արտադրելու Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ford Otosan ընկերության գործարանում, հայտնում է Ahval-ը:

Թուրքիայի խոշորագույն Koç Holding և ամերիկյան Ford ընկերությունների համատեղ Ford Otosan ձեռնարկությունը 2,4 միլիարդ դոլար ներդրում է անելու՝ Թուրքիայի Քոչաելի նահանգի իրենց գործարանում նոր սերնդի մեքենաներ և մարտկոցներ արտադրելու համար։ Այս նախագիծը երբևէ եղած ամենամեծ ներդրումն է, որը կատարվելու է Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, հայտնել է Koç Holding-ի խորհրդի նախագահ Ալի Քոչը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ներդրումային նախագիծը: 

Անցյալ տարվա դեկտեմբերին գերմանական Volkswagen Group-ը լուծարել է իր ստորաբաժանումը Թուրքիայում` երկրում առաջին գործարանը հիմնելու ծրագրերը չեղյալ հայտարարելուց հետո: Ավելի ուշ ընկեորությունը հայտարարել է Սլովակիայում գտնվող գործարանում 1 միլիոն եվրո ներդրում անելու մասին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.