ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է միլիոնավոր մարդկանց սպառնացող սովի տարածման մասին

Ողջ աշխարհում սովից տառապող մարդկանց թիվը կարող է աճել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«2020 թվականի վերջի դրությամբ՝ ավելի քան 88 մլն մարդ շարունակվող հակամարտությունների և անկայունության պատճառով տառապում էին սուր քաղցից: Նրանց թիվը մեկ տարում է աճել է 20 տոկոսով: 2021 թվականի կանխատեսումները մատնանշում են այդ մտահոգիչ միտման շարունակությունը»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Նրա խոսքով՝ կլիմայական ցնցումները և «Քովիդ-19»-ի համավարակը միայն խորացնում են ստեղծված իրավիճակը:  

«Եթե շուտափույթ քայլեր չձեռնարկվեն, միլիոնավոր մարդիկ կհայտնվեն ծայրահեղ քաղցի և մահվան շեմին: Կանխատեսումները ցույց են տալիս, որ սովն աճում և տարածվում է Սահել տափաստանի և Աֆրիկյան եղջյուր թերակղզու տարածքում և արագանում է դեպի Հարավային Սուդան, Եմեն, Աֆղանստան: Սովի հայտարարման շեմին են գտնվում ավելի քան 30 մլն մարդ ավելի քան 30 երկրներում»,- հավելել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ 150 000 մարդ կանգնած է սովից մահանալու վտանգի առաջ, ևս 16 մլն-ը բախվել են սննդի անվտանգության բացակայության խնդրին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.