Թուրքիան ուժեղացնում է էներգետիկ համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը` հղում տալով Թուրքիայում Վրաստանի դեսպանատանը:

Վրաստանի էլեկտրական համակարգի (ESCO) կոմերցիոն օպերատորի անունից փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան, Թուրքիայի կողմից` Թուրքիայի էլեկտրական կորպորացիայի (EÜAŞ) գործադիր տնօրեն Իզեթ Ալագյոզը:

Արձանագրությունը նախատեսում է երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման գործողությունների պարզեցում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.