Անօդաչուները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթապահեստարաններին

Սաուդյան Արաբիայի Ռաս Թանուրա նավահանգստի մերձակայքում, անօդաչու թռչող սարքերից հարվածներ են հասցվել են Saudi Aramco ընկերության նավթի պահեստարանների ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի էներգետիկայի նախարարության ներկայացուցչի տարածած հայտարարությանը:

Նշվում է, որ հարձակումները տեղի են ունեցել Պարսից ծոցից: Էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակը նույնպես հաստատել է հարձակամն մասին լուրը:

Նրա խոսքով՝ բալիստիկ հրթիռի բեկորներն ընկել են այն տարածքների մոտ, որտեղ ապրում են Saudi Aramco ընկերության աշխատակիցները: Անօդաչուների հարվածների հետևանքով, սակայն, ոչ ոք չի տուժել:

Միևնույն ժամանակ, նավթի գները շարունակում են բարձրանալ և արդեն իսկ գերազանցել են մեկ բարելի համար 71 դոլարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.