Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել․ «Մեդիա պաշտպանը»՝ Եռաբլուրում Անդրանիկ Քոչարյանի մասնակցության միջադեպի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` Սասուն Միքայելյանին հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի վրա բղավելով, ապա` հրելով փորձել է խոչնդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը բազմաթիվ անգամ աչքի է ընկել լրագրողների նկատմամբ կոպիտ և պատգամավորին ոչ հարիր պահվածքով։

 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է պատգամավորի նմանօրինակ վարքագիծը։ Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել։

Այսօրինակ դեպքերը պետք է խստիվ բացառվեն։ Հորդորում ենք լրագրողական համայնքին միասնականություն ցուցաբերել` սատար կանգնելով իրենց գործընկերոջը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.