Կանադայում ուղղաթիռ է կործանվել. կան տուժածներ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 2 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով CBC հեռուստաալիքին:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Բոուեն կղզում: Ուղղաթիռն ընկել է անտառոտ վայրում: Փրկարարները հիվանդանոց են հասցրել 2 տուժածի:Նրանք ծանր, սակայան կայուն վիճակում են:

Ավիաաղետի պատճառների մասին չի հաղորդվում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.