Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր Եռաբլուրում Անդրանիկ Քոչարյանի, Սասուն Միքայելյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

 

«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների համակարգի տեսանկյունից անձի՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու և ստանալու իրավունք կարևորագույն տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների համակարգում։

Այս համատեքստում ազգային իշխանությունները պարտավոր են երաշխավորել լրագրողի օրինական մասնագիտական գործունեության՝ օրենքով պաշտպանված լինելը, այլ ոչ թե գործեն դրան հակառակ։

 

Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի»,- գրել էր նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.