Ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ մինչ այժմ հայկական կողմին է վերադարձվել 79 մարդ. ՌԴ ԱԳՆ-ն դժվարանում է ասել՝ քանի հայ գերի կա Ադրբեջանում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին:

«Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի մոտեցմանը տարբեր են: Մենք մշտապես խոսում ենք դրա մասին: Բավականին զգալի է այդ տվյալների տաբերությունը. թվերը, որոնք ներկայացնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Այսպիսի տարաձայնությունների պարագայում խորհուրդ ենք տալիս անմիջականորեն դիմել հայկական և ադրբեջանական կողմերին: Այսօրվա դրությամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, 79 մարդ է վերադարձվել՝ 63-ը հայկական կողմի ներկայացուցիչներ, 16-ն՝ ադրբեջանական»,- նշել է Զախարովան:

Դիվանագետը ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում. «Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ. «բոլորը՝ բոլորի դիմաց»: Կարծում ենք, որ տվյալ հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել ողբերգական էջերը հարաբերություններում և կենտրոնանալ դրական օրակարգի առաջխաղացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Այդ մասին քննարկումներ հունվարի 11-ին Մոսկվայում անկացրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.