Ում աշխատասենյակում է տեղադրված Սթիվ Ջոբսի լուսանկարը և ինչու

Այս լուսանկարը, որն արվել է երեկ` Ազգային ժողովից, ուշագրավ է այնքանով, որ, բացի երևացող դիպուկահարից, աչքի է զարնում նաև սենյակում պատից կախված «Apple» կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի լուսանկարը:

Համացանցում փորձեցին հասկանալ, թե ինչու է Սթիվ Ջոբսի լուսանկարը Խորհրդարանում և ում աշխատասենյակում է այն տեղադրված:

ԱԺ լրատվության բաժնից ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին, որ նկարը ֆոտոշոփի արդյունք չէ և տեղադրված է աշխատակազմի ղեկավարի օգնականների սենյակում` չնշելով վերջիններիս անունները:

«Նկարը ֆոտոշոփ արված չէբայց անձնական գույք էայսինքն` ԱԺ-ին չի պատկանում»,- ասացին ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հավելենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը Տիգրան Գալստյանն է:

Արփինե Հակոբյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.