Կոնգրեսականները, Կապիտոլիումի գրոհի վտանգի պատճառով, չեղյալ են հայտարարել նիստը․ Washington Post

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հրաժարվել է հինգշաբթի կայանալիք հանդիպումից՝ Կապիտոլիում զինված մարդկանց մուտքի սպառնալիքի մասին տեղեկատվության պատճառով, հաղորդում է Washington Post-ը:
Ըստ թերթի՝ անվտանգության աշխատակիցները նախազգուշացրել են կոնգրեսականներին անհայտ խմբի հնարավոր դավադրության մասին:
Ավելի վաղ Կապիտոլիումի ոստիկանությունը հայտարարել էր, որ բարձրացրել է անվտանգության աստիճանը: QAnon դավադրության տեսաբանները մարտի 4-ը անվանել են «իսկական երդմնակալության օր»: Նրանց կարծիքով՝ այսօր ԱՄՆ-ում կփոխվի պետական ​​համակարգը, և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կվերադառնա պետության ղեկավարի պաշտոնին: QAnon-ը դավադրության տեսություն է, որը, իբրև թե, դեմոկրատների կողմից Վաշինգտոնում կազմակերպել է անչափահասների սոցիալական շահագործման ցանց, իսկ նախկին հանրապետական ​​նախագահ Թրամփը պայքարել է դրա դեմ: Սկզբում տեսությունը, որը չունի հաստատում, հայտնվում էր ոչ այնքան հայտնի ֆորումներում, բայց հետագայում այն տարածվեց:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.