«ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ի Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանք իջանցքը ընկնելու հետևանքով մահացել է 26-ամյա երիտասարդ. shamshyan.com

Այսօր ժամը 14:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կաանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզրել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ,  26-ամյա Անուշավան Սողոմոնյանն էր, ով  հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանք իջանցքը ընկնելու հետևանքով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի  է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.