Ադրբեջանի 4 ընդդիմադիր կուսակցություն մտնում է իշխող կուսակցության կազմ

Ադրբեջանում 4 ընդդիմադիր կուսակցություն որոշում է կայացրել միանալ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությանը: Համապատասխան որոշումը կհայտարարվի վաղը` իշխող կուսակցության համագումարում, գրում է minval.az կայքը:

Իշխող կուսակցությանը միացող կուսակցություններն են. Ադրբեջանի ձեռնարկատերերի ժողովրդավարական կուսակցությունը, Ադրբեջանի գյուղացիական կուսակցությունը, Ադրբեջանի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը և Հայրենակիցների կուսակցությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.