Ցավում եմ, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղավ Սահմանադրությունից և բանակից. Արամ Վարդևանյանը՝ Արմեն Սարգսյանի հայտարարության մասին

Իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սրգսյանի հայտարարությանն առ այն, որ չի ստորագրում ԳՇ պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի հրամանագրի նախագիծը և դիմում է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով:

 

«Իրավիճակը հետևյալն է.

1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

 

2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար, առարկություններով դիմելու է ՍԴ:

3) Այսինքն՝ ըստ նախագահի առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

4) Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեղնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից և բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ»,- գրել է Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ նախագահը որոշել է չստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.