ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին՝ ակնկալելով, որ սահմանված կարգով կստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը դարձյալ ուղարկել է նախագահին։

 

Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ.

 

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ:

Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.