Թե՛ Արա Սաղաթելյանի, թե՛ Կարեն Բեքարյանի և թե՛ Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են, կայանալու են վաղը. Ռ. Մելիքյան

Թե՛ Արա Սաղաթելյանի, թե՛ Կարեն Բեքարյանի և թե՛ Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 

«Կայանալու են վաղը

Մալյան՝ 11:00

 

Սաղաթելյան՝ 13:00

Բեքարյան՝ 16:00

Բոլորը՝ Երևանի դատարանի «Ավան» նստավայրում։ Գյուլիքեխվյան 20:

Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,- գրել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակում, ինչից հետո նրանք բերման են ենթարկվել ԱԱԾ: Ավելի ուշ ձերբակալվել են:

Հիշեցնենք նաև, որ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն, այուհետև նրան ձերբակալելու որոշում է կայացվել: Փաստաբանի հաղորդմամբ՝ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.