Հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. իտալական պարբերականի անդրադարձը երևանյան բողոքի ակցիաներին

Իտալական IlMessaggero հեղինակավոր պարբերականն անդրադարձել է փետրվարի 20-ին Երևանում կայացած բողոքի ակցիայի՝ նշելով, որ հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Լեռնային Ղարաբաղում 6 շաբաթ տևած արյունալի մարտերից և գրեթե 6000 մարդկային կորուստներից հետո, նոյեմբերին Հայաստանը և Ադրբեջանը հրադադարի համաձայնագիր են կնքել՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանը պահպանել է գրաված տարածքները, իսկ Հայաստանը նահանջել է և տարածքներ զիջել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչն էլ հանգեցրել է Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային ակցիաների»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ ցուցարարները երթի ժամանակ հնչեցրել են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Նիկոլ դավաճան» կարգախոսները: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.