Երբ լրբերը սրբեր են փորձում դառնալ

Որպես կանոն խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, սովորաբար սահմանափակումները վերաբերում են ի թիվս այլ «չի կարելիների», մարդուն վիրավորելուն և սուտ ու կեղծիք տարածելուն: Դե իսկ դաստիարակությունը հասարակական կյանքի համընդհանուր անհրաժեշտ կատեգորիա է,  սերտորեն կապված ընտանեկան  ու հասարակական ուսուցման եղանակների հետ։ Եվ հիմա…

Համացանցում կես աշխատանքային, կես ժամանակ սպանելու ընթացքում աչքիս է գալիս բաց նամակի նմանվող գրություն: Դիմելաձևից առաջին տպավորությունս այն էր, որ ընկերն ընկերոջը բաց նամակ է գրել:  Կարդում եմ ու հասկանում, որ բաց նամակը «բաց դաս» է: Ինչ որ մեկը ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին բացատրում է, որ ՀՀ-ում կա մի գիրք, որը կոչվում է քրեական օրենսգիրք և այնտեղ նկարագրված են այն արարքները, որոնք քրեօրեն պատժելի են:  Միամիտս մտածեց, որ գրողը ամենաքիչը քննչականի ղեկավարի դասախոսն է եղել: Երևակայությունս փշրվեց, երբ հասկացա, որ «դաս» տվողը, գրողը տանի, մի քանի անգամ տարբեր հանցագործությունների համար կալանավորված, Վանոյի Արտակ կոչվող մի անդաստիարակ երևույթ է: ՀՀ քրեական օրենսգրքի տասնյակ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարած երևույթը, դաս է տալիս իրավաբանական գիտությունների թեկնածու, գերազանցությամբ՝ ոսկե մեդալով դատախազաքննչական բաժինը ավարտած իրավաբանին: Ու սեփական ձեռքով, ես իմ գլխին խբեցի՝ ուրիշի նեղություն չտալու համար: Հարգելի'ս, խոսքի ազատությունը դա լափառոշությունը չի, էկրանի դիմաց նստած գրելը տղամարդկություն չի: Խելոք ձևանալը հիմարություն է, իսկ ընդհանուր քո գրածը անդաստիարակության հետևանքն է:

Ա. Նավասարդյան

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.