ԱՄՆ-ն մտադիր է սեփական ուժերով թույլ չտալ այլ երկրներին զենք վաճառել Իրանին. Պետդեպի ներկայացուցիչ

Չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին, ԱՄՆ-ն կհասնի նրան, որ երրորդ երկրները Իրանին զենք չվաճառեն: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսին:

 

«Անկախ Իրանի հարցով ՄԱԿ-ի պատժամիջոցների ճարտարապետության, մենք կօգտագործենք մեր լիազորություններն այլ երկրների համոզելու համար զենք չմատակարարել Իրանին»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում:

2020-ի սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ուժի մեջ են մտնում, չնայած, որ կազմակերպությունում համաձայն չեն դրա հետ:

 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի այդ պատժամիջոցները «խախտողների» դեմ:

Դրանից հետո Ավրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բացատրել էր, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նախաձեռնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.