«Սա մեխանիզմ է, որը թույլ կտա մեզ տեսնել կրիպտոարժույթի հետևում «թաքնվելու» փորձերը». ՌԴ-ում ստեղծվել է կրիպտոարժույթային հանցագործություններին հետևող ծառայություն

«Ռոսֆինմոնիթորինգ»-ը (ՌԴ ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայություն,-խմբ.) թվային ծառայություն է մշակել, որը թույլ կտա հետևել կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցավոր գործարքներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վարչության պետ Յուրի Չիխանչինի խոսքերին հղումով: 

«Թմրավաճառներն ակտիվորեն օգտագործում են էլեկտրոնային վճարային համակարգերը և կրիպտոարժույթները: Մենք, իրավապահ մարմինների և գիտությունների ակադեմիայի հետ միասին, առաջին հերթին մշակել ենք թվային ծառայություն, որը մեզ հնարավորություն է տալիս վերլուծել կրիպտոգործարքները: Այն մեզ հնարավորություն կտա հետևել այդ գործարքներին կրիպտոարժույթների միջոցով»,- ասել է նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Չիխանչինը մանրամասնել է նաև, որ այս մեխանիզմը կոչվում է «թափանցիկ բլոկչեյն»:

«Սա պարզապես մի մեխանիզմ է, որը թույլ կտա մեզ տեսնել բոլոր գործողությունները, որոնք կապված են կրիպտոարժույթի հետ, այսինքն՝ կրիպտոարժույթի հետևում «թաքնվելու» փորձերը», - հավելել է «Ռոսֆինմոնիթորինգ»-ի ղեկավարը:

Բաժանմունքը, որպես ծառայության մաս, ներկայում մշակում է նախանշաններ և չափանիշներ, որոնք կօգնեն բացահայտել կրիպտոարժույթին վերաբերող հանցագործությունները:

«Արդեն կան քրեական գործեր: Մենք շատ սերտ ենք աշխատում, մեզ օգնում են արտասահմանյան գործընկերները, այդ թվում՝ Ֆինլանդիան (երկրի ֆինանսական հետախուզությունը), Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Բելառուսը և Մալթան: Այս նախագիծը գտնվում է կառավարության վերահսկողության ներքո: Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը մեզ օգնում է ավարտին հասցնել այն մինչև տարվա վերջ», - եզրափակել է Չիխանչինը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.