Փաշինյանին առաջին անգամ Արցախ տարել եմ ես՝ Կ․ Բեքարյանի խորհրդով, մեզ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ինչպես է ստացվել, որ նախկին լրագրողը 37 տարեկանում գոնե մեկ անգամ չէր եղել Արցախում․ Ս․ Ֆարմանյան

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատմելով, թե ինչպես է առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին արցախ տարել։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը: Տարել եմ  Կարեն Բեքարյանի խորհրդով, որպես Հայաատան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հայկական պատվիրակության ղեկավար: Նիկոլը այդ պատվիրակության անդամ էր: Կարեն Բեքարյանի հետ միասին որոշեցինք մինչև Բրյուսել մեկնելը հայկական պատվիրակությանը ու հատկապես ընդդիմադիր Նիկոլին տանել Արցախ, որպեսզի այդ տարիներին ափռ-ցփռ խոսացող ու սեփական քթից այն կողմ չտեսնող Նիկոլին գոնե գետնի վրա ցույց տայինք, թե որ խնդիրներն են կարևոր և ինչին պետք է ուղղել պատվիրակության բոլոր անդամների ջանքերը: Ու մեզ թվաց, թե լուծեցինք այդ հարցը. Նիկոլը Արցախում հաճելիորեն զարմացել էր լիքը բաներից: Գոնե այդպես ցույց էր տալիս ու ասում էր: Հետո պարզվեց, որ դա խաբկանք էր: Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը: Բայց 2012-ի այդ օրերին, միևնույնն է, ինձ ու Կարենին հանգիստ չէր տալիս միտքը, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նախկին լրագրողը, խմբագիրը 37 տարեկան հասակում գոնե մեկ անգամ առիթը չէր գտել՝ լինելու Արցախում: 2018թ. սկսած հասկացա: Բոլորս հասկացանք»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.