Ամենաշատը թալանած, երկրին վնաս տված, ամենաշատը երիտասարդ կյանքեր զոհած ցինիկ, անբարո, լպիրշների իշխանությունը` իր դասալիք կապիտուլյանտ ղեկավարով պետք է հեռանա․ Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

 

«Օգնում են նրանց, ովքեր ուզում են իրենց կյանքի կամ իրենց պետության համար լավ բան անել: Մուրացկաններին խղճում են: Մենք երբեք մուրացկան չենք եղել:

ՀՀ 3-րդ նախագահ

 

Իմ կողմից ուզում եմ ավելացնել, ամեն ինչ անելու եմ, որ մենք երբեք մուրացկան չդառնանք, պարտվողի հոգեբանությամբ չապրենք ու այս երկիրը չկործանվի: Եթե ինչ-որ մեկի համար սա զուտ քաղաքական պայքար է, սրան-նրան նմանակելով մտքեր արտահայտելու հարթակ, ապա ինձ համար այն դարձել է կյանքի որակի ու բովանդակային շարունակականության հարց: Այս հարցում լինելու եմ նրա կողքին, ով կարող է ու ում համար սա լոկ քաղաքական ամբիցիայի հարց չէ:

Ամենաշատը թալանած, ամենաշատը երկրին վնաս տված, ամենաշատը երիտասարդ կյանքեր զոհած ցինիկ, անբարո, անպարկեշտ լպիրշների իշխանությունն` իր դասալիք կապիտուլյանտ ղեկավարով պետք է հեռանա»

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.