Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում կամ լսում եք համացանցում. Լևոն Քոչարյան

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերքել է իր մասին տարածված կեղծ տեղեկությունը, թե, իբր, ինքն այդ պահին պարում է «Ֆլորենս» ռեստորանում:

Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել լուսահոգի երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու` Ռուբենի պսակադրության արարողությունը, որին մասնակցել է կնոջ` Սիրուշոյի հետ:

Քոչարյանի խոսքով`  լինելով զույգի քավորը` չի մասնակցել հարսանեկան խնջույքին:

«Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում կամ լսում եք համացանցում, որովհետև այդ սուտը, կեղծիքը կործանել են շատերին»- հավելել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.