Պուտինը իր ցավակցությունն է հայտնել Լարի Քինգի մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնում ամերիկացի լրագրող Լարի Քինգի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

 

«Նրանք բազմիցս հանդիպել են։ Քինգը բազմիցս հարցազրույց է վերցրել Պուտինից։ Նախագահը միշտ գնահատել է նրա բարձր պրոֆեսիոնալիզմը և լրագրողական հեղինակությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Լարի Քինգը մահացել է այսօր առավոտյան՝ 87 տարեկանում։ Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Քինգը տեղափոխվել է հիվանդանոց։ Հաղորդվում էր, որ նա կորոնավիրուսով է վարակվել։

 

Հաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուի շնորհիվ։ Նա անցկացրել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց։ Քինգը «Էմմի» և «Պիբոդի» մրցանակների դափնեկիր է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.