Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել Կոպիտոլիումի առջև բողոքի ակցիայի կազմակերպիչներին. Bloomberg

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք հունվարի 6-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել Կապիտոլիումի առջև: Bloomberg լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը ավելի քան 2,7 մլն դոլար է վճարել անհատներին ու կազմակերպություններին բողոքի ակցիաների կազմակերպման համար, ինչը հետագայում հանգեցրել էր բախումների Կապիտոլիումում:

Սպիտակ տան վարչակազմի նախկին ղեկավար Միք Մալվեյնիի զարմուհին ՝ Մեգգի Մալվեյնին, նրանցից մեկն է, ով նոյեմբերի 23-ից 138 դոլար է ստացել Թրամփի վարչակազմից:

 

Event Strategy ընկերությունը դարձել է Թրամփի շտաբի խոշորագույն գումար ստացողներից մեկը ՝ 1,7 մլն դոլար եւ, ըստ հաշվետվությունների, ընկերության ղեկավարներ Ջասթին Քեփորալը և Թիմ Օուենսը հունվարի 6-ին բողոքի ակցիաների գլխավոր գործող անձանցից էին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.