Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են կոմպոզիտորի հայտնի գործերը

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը՝ թե իբրև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում «ի նշան» հայ-ռուս-ադրբեջանական բարեկամությանը, այսօր խորհրդային ժամանակների ռուսերեն երգեր էր միացվել, որոնցից մի քանիսը՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագամաևի կատարմամբ էր, հայտնում ենք, որ այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են կոմպոզիտորի հայտնի գործերը։ Հաշվի առնելով վերոգրալը, պետք է փաստել, որ տիկինը տարածում է ապատեղեկատվություն. Երևանի մետրոպոլիտենի գնացքներում հնչում է միայն դռները փակվող երկլեզու հայտարարություն՝ հայերեն և անգլերեն։ 

Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.