«Նյու Յորքում Կիպրոսի շուրջ բանակցությունները տեղի կունենան առաջիկա երկու ամիսներին՝ ՄԱԿ-ի մասնակցությամբ»․ Չավուշօղլու

Նյու Յորքում Կիպրոսի շուրջ բանակցությունները տեղի կունենան առաջիկա երկու ամիսներին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնակցությամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Reuters գործակալությունը։

 

Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ դաշինքը մինչ այժմ «անտեսել է թուրքական կողմի իրավունքները»։

«Մենք նրանց փոխանցել ենք, որ այդ վստահությունը պետք է վերականգնվի»,-ասել է նա:

 

Չավուշօղլուն նա նշել է, որ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին Թուրքիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ը բանակցությունների կհրավիրեն կիպրոսյան երկու կողմերին։ Բանակցություններին կմասնակցի նաև Եվրամիությունը՝ որպես դիտորդ։

ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ փորձում է վերամիավորել Կիպրոսը, որը պառակտվել է 1974 թվականին`թուրքական ներխուժման հետևանքով: Կիպրոսը վերամիավորելու վերջին փորձը ձախողվել է 2017 թվականին տեղի ունեցած բանակցություններից հետո, որին մասնակցել են բոլոր կողմերը։

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը որպես անկախ պետություն ճանչում է միայն Թուրքիան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.