«Նավալնի» հատուկ գործողություն. ինչպես են ՌԴ-ում երեխաներին և դեռահասներին վերածում քաղաքական գործիքի. Политическое Oбозрение

Ռուսական Политическое Oбозрение հրատարակությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից հետո երկրում այդ հարցի շուրջ ստեղծված իրավիճակին:

 

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ  այս օրերին Ռուսաստանում զանգվածային համացանցային հարձակում է  տեղի ունենում երիտասարդ սերնդի դեմ:  Արտասահմանյան միասնական մեկ կենտրոնից ղեկավարվող փաստացի գործողությունը նպատակաուղղված է ռուս երեխաների և երիտասարդների ներգրավմանը քաղաքական սադրանքին ՝ հասարակության մեջ տարաձայնություններ սերմանելու և հասարակության դժգոհության աստիճանը բարձրացնելու նպատակով: Սոցիալական ցանցերի և հաղորդագրային հավելվածների միջոցով Ռուսաստանի տարբեր քաղաքներում փողոց դուրս գալու կոչ է տարածվում դպրոցականների և ուսանողների շրջանակներում:

Բայց ինչու՞ են երեխաներն ու երիտասարդները ընտրվում որպես գործիք:

Այստեղ ամեն ինչ պարզ է:

Նախ, աճող սերունդը, չի կարող իմանալ, թե ինչի հետ էր  բախվում երկիրը մոտ 20-30 տարի առաջ, ինչ ճգնաժամեր էր ապրում, թե ինչպես էին նույնիսկ աշխատող մարդիկ ծայրը ծայրին հասցնում: Երեխաները, իրենց տարիքից ելնելով, չեն կարող հասկանալ, որ մինչ վերջերս սովորական քաղաքացին չէր մտածում այն մասին, թե ինչ iPhone գնի կամ ուր մեկնի արձակուրդին, այլ մտածում էր, թե ինչպես կերակրի ընտանիքը, որտեղից միջոցներ հայթայթի երեխաներին դպրոց ուղարկելու համար: Երիտասարդ սերունդը, բարեբախտաբար, չգիտի, որ երկրում ամիսներ շարունակ աշխատավարձեր և կենսաթոշակներ չէին վճարում, որ ահաբեկչությունները պարբերաբար ցնցում էին երկիրը, և որ բյուջեն լցվում էր Աարժույթի միջազգային հիմնադրամի՝ անհավանական պահանջներով դրակոնյան վարկերով:

Երկրորդ, դպրոցականները չեն կրում նույն քրեական պատասխանատվությունը, ինչն անկարգությունների և իրավապահների հետ բախումների դեպքում  կարող է սպառնալ չափահասներին:

Հենց այդ պատճառով «Նավալնի» ծածկանունով հատուկ գործողությունը փորձում են իրականացնել ռուսաստանցի երեխաների և դեռահասների միջոցով:

Այս կապակցությամբ աղբյուրը մեջբերում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի ելույթն այն գործչի մասին, որի շուրջ շահագրգիռ անձինք փորձում են միավորել երիտասարդ սերնդին: Սա վերոհիշյալ Ալեքսեյ Նավալնին է, որը երկու պայմանական ազատազրկում ունենալով կարող էր իրեն թույլ տալ ոստրեներ ուտել արտերկրի արևոտ լողափերում, որին հիվանդության ժամանակ իշխանությունները թույլ էին տվել բուժվելու համար Գերմանիա մեկնել այն դեպքում, երբ սահմանները փակ էին: Նավալնին «թունավորված լինելով»՝ շարունակում էր «խարանել կոռումպացված պաշտոնյաներին». նա դա անում էր «կոմայում» գտնվելու ժամանակ: Թե՞ «Շարիթե» կլինիկայում նա կոմայի մեջ չի եղել:

«Հասկանալի է, որ անձն «այնտեղից է» ... Հասկանալի է, որ նա վաղուց է հավաքագրվել: Որպես դիվերսանտ, որպես մարդ, որին այստեղ մարզել են Կիևի և Թբիլիսիի օրինակով իրավիճակ ստեղծելու համար»,-ասել է Ժիրինովսկին:

Ժիրինովսկիի խոսքերով՝ զզվելի է նրա մասին խոսել, բայց նա կա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.