Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

«Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներն ընտրվեցին:

Ներկայացնելով քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտատարեց, որ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը, որոնցից որևէ մեկը անվավեր չի ճանաչվել, նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 86, իսկ դեմ՝ երեք պատգամավոր, իսկ Դավիթ Խաչատուրյանի օգտին 89 պագամավորներից կողմ է քվեարկել 85-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 3-ը դեմ են քվեարկել:

Այսպիսով ԲԴԽ անդամի երկու թեկնածուներն էլ ընտրվել են: Նշենք, որ ԲԴԽ անդամ թեկնածուների ըննտրվելու համար պետք էր պատգավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը: Նշենք նաև, որ խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել հարցի քննարկմանը, նրանք չեն մասնակցել նաև ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրությանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.