«Երևանյան» լճի մոտ գտնվող քարանձավից քաղաքացու դի է դուրս բերվել

Հունվարի 22-ին՝ ժամը 13։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանյան» լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից (քարանձավից) դուրս են բերել քաղաքացու դին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.