Սյունիքի մարզում 61-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Chevrolet-ին. կան վիրավորներ․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 61-ամյա Վլադիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 45 VN 444 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Երևանի բնակիչ, 51-ամյա Միհրան Մ.-ի վարած Chevrolet Suburban մակնիշի 01 D 111 AM համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Chevrolet Suburban-ը հաշվառված է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հաշվեկշռում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.