Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ՔԿ նախագահի տեղակալը՝ Գեորգի Կուտոյանի գործի մասին

Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել՝ ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլ նաև փորձաքննություններով: Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործին:

 

Նա նշեց, որ գործը չի կարճվել: «Կասկածյալներ, մեղադրյալներ չունենք: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են: Քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, հիմքեր՝ այլ հոդվածով հարուցելու, որակման համար չեն եղել», - ասաց նա: ՔԿ նախագահի տեղակալն այլ մանրամասներ հրաժարվեց հայտնել՝ նշելով , որ միայն մնացած հարցերը հարազատների թույլտվությամբ կարող են հրապարակել: Նա ասաց, որ դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որ տվյալներ չհրապարակվեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.