Ճանապարհների ապաշրջափակմամբ պայմանավորված՝ գյուղմթերքի արտահանումը կավելանա, ուստի առաջիկա տարիներին ՀՀ-ում սպասվում է հողի գնաճ. Գևորգ Պապոյան

Իմ կարծիքով՝ առաջիկա տարիներին ՀՀ-ում սպասվում է հողի գնի աճ, որը պայմանավորված է լինելու տարբեր հանգամանքներով: Այս մասին ԱԺ-ում Հողային օրենսգրքում լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Գևորգ Պապոյանը:

«Քանի որ ժամանակը կարճ է, ուզում եմ այդ հանգամանքներից մեկին անդրադառնալ: Դա նրանով է պայմանավորած, որ առաջիկայում ճանապարհների ապաշրջափակման հետ կապված Հայաստանից գյուղմթերքի արտահանման հնարավորություններն էականորեն ավելանալու են, ինչը բնականաբար բերելու է մշակվող հողերի հանդեպ պահանջի ավելացման և, բնականաբար, դա էլ բերելու է հողի գնի ավելացման»,- հայտարարեց պատգամավորը:

Ըստ Պապոյանի՝ պետության առաջիկա տարիների քաղաքականությունը պետք է լինի այդ ոլորտում պետական ներդրումների իրականացումը, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.