Բելառուսը սահմանափակում է թռչնամսի ներկրումը ՌԴ Կրասնոդարի երկրամասից

Բելառուսի իշխանությունները սահմանափակել են թռչնաբուծական արտադրանքի ներկրումը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից՝ այնտեղ արձանագրված թռչնագրիպի դեպքերի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի գյուղատնտեսության և սննդամթերքի նախարարությանը կից անասնբուժական և սննդի վերահսկողության վարչությանը:

 

Վարչությունից նշում են, որ Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում թչնագրիպի տարածման դեպքեր են գրանցվել:  

Այդ պատճառով Բելառուսում հունվարի 22-ից ժամանակավոր սահմանափակում կկիրառվի այդ շրջանից Բելառուս կենդանի թռչուն, ձու, թռչնամիս, ձվի փոշի և այլ սննդային արտադրանքներ ներկրելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.