Խորհրդարանի օրակարգում չկան հարցեր, որոնք վերաբերում են Ղարաբաղից փախստականների, ռազմագերիների, անհետ կորածների եւ Սյունիքի անվտանգության ապահովման հարցերին

Խորհրդարանի օրակարգում չկան հարցեր, որոնք վերաբերում են Ղարաբաղից փախստականների, ռազմագերիների, անհետ կորածների եւ Սյունիքի անվտանգության ապահովման հարցերին: Քաղաքական մեծամասնության առաջարկած օրակարգում չկան հարցեր, որոնք կարող էին որեւէ կերպ մեղմել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, դրա փոխարեն կան ավտոմեքենաների կայանման հարցով օրինագծեր: Այլևս ակնհայտ է, որ այս կառավարությունն իր առաջնորդի գլխավորությամբ սպառել է իրեն տրամադրված լեգիտիմությունն ու որեւէ օրակարգ այլեւս չունի: Ադրբեջանցի զինվորականները Գորիս-Կապան ավտոճանապարհին վարորդներին ժեստերով ցույց են տալիս, որ պատրաստվում են գլխատել նրանց, Սյունիքի այլևս սահմանամերձ դարձած համայնքների բնակիչներն ամեն օր ապրում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ, իսկ իշխանությունն ապրում է զուգահեռ իրականության մեջ: 

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.