Մարտակերտում ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու ուղղությամբ և գողացել նրա 7 գլուխ անասունը. ֆեյսբուքյան օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր Արաքսյա Մինասյանն իր էջում հայտնել է, որ այսօր` հունվարի 18-ին, Մարտակերտի Ճանկաթաղ գյուղում ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու ուղղությամբ և գողացել նրա 7 գլուխ անասունը:

«Օրը ցերեկով այսօր Մարտակերտում գյուղացու վրա կրակում են շները` նրանից տանելով 7 գլուխ անասուն: Ի դեպ, գյուղի տարածքում... մեզ զինվել է խիստ անհրաժեշտ»,- գրել է նա:

Օգտատերը մեկնաբանություններում հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել Ճանկաթաղ գյուղում:

Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում  ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը հայտնել է, որ դեպքն այսօր տեղի չի ունեցել, այլ մոտ 10 օր առաջ։

«Կրակոցներ էլ չեն եղել, ուղղակի անասունները մոլորվել են, կորել, մեծ հավանականությամբ՝ ադրբեջանական կողմում են հայտնվել»,- ասել է վարչակազմի ղեկավարը։

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.