Բաժին : Քաղաքականություն
Եվրապատգամավորը հարց է ուղղել Եվրահանձնաժողովին Շուշիի հայկական եկեղեցու վրա հարձակումների մասին՝ պահանջելով ապահովել կրոնական կոթողների պաշտպանությունը
Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը գրավոր տեսքով հրատապ հարց է ուղղել Եվրահանձնաժողովին ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի հայկակայն եկեղեցու վրա իրականացված հարձակումների մասին: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն՝ հղում անելով եվրապատգամավորի թվիթերյան էջին:
Իր գրառման մեջ Ֆուրլասը նշել է, որ դատապարտում է թուրքական զինված ուժերի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական բանակի գործողությունները: Վերջինս գրավոր դիմումով պահանջել է միջոցներ ձեռնարկել քաղաքացիների և կրոնական նշանակության կոթողների պաշտպանության համար:
Եվրապատգամավորը շեշտել է, որ ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հարձակում են գործել Ղազանչեցոց եկեղեցու վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Վերջինս հարց է ուղղել՝ արդյո՞ք ԵՄ-ն մտադիր է քայլեր ձեռնարկել պաշտպանելու համար քաղաքացիներին և եկեղեցիները: