Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կորոնավիրուսի դեմ պատվաստել են Անկարայի քաղաքային հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ հինգշաբթի օրը Թուրքիայում սկսել են պատվաստել բնակիչներին Sinovac չինական ընկերության պատվաստանյութով: 

Մինչ այժմ Թուրքիայում գրանցվել է COVID-19-ի 2.3 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 23 հազար մարդ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.