Թոխմախի գերեզմաններում կրակոցներ են հնչել

Հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր կան:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի մի քանի օպերլիազորներով:

Ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել են Mercedes AMG GL 42 մակնիշի E 001 AA 190 RUS համարանիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշի ավտոմեքենաներ:

 

Այս պահին նշված ավտոմեքենաները զննում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչները պարզել են, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.