Քեթրին Ղազարյանն ընտրվել է ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության ներկայացուցիչ

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հայազգի գործիչ Քեթրին Ղազարյանին ընտրել են որպես պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, որի առաջադրանքն է օրենսդիր մարմնում ապահովել կուսակցական կանոնակարգի պահպանումը: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:

 

Պարբերականի փոխանցմամբ՝ Ղազարյանը մի շարք օրինագծեր է հեղինակել, որոնք առնչվում են նահանգի բնակիչների առողջության ապահովագրությանը: Նա նաև նպաստել է այլ օրինագծերի առաջխաղացմանը, որոնք կոչված են նվազեցնելու ուսանողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը:

Ղազարյանը մեծացել է Ռոդ Այլենդի Իսթ Փրովիդենս քաղաքում, ավարտել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտություն և քաղաքային ուսումնասիրություններ բաժինը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.