Իրանի ռազմածովային ուժերը կոշտ պատասխան կտան Պարսից ծոցում թույլ տրված ցանկացած սխալի դեպքում. իրանցի հրամանատար

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Ռամեզան Զիրահին հայտարարել է, որ թշնամիները կոշտ պատասխան կստանան Պարսից ծոցում որևէ սխալ թույլ տալու դեպքում:

Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, ելույթ ունենալով Բուշեր նավահանգստային քաղաքում՝ հրամանատարը դատապարտել է ոչ տարածաշրջանային երկրների անօրինական ներկայությունը՝ դա բնութագրելով որպես Պարսից ծոցում անվտանգության խախտման միակ գործոն:

 

Գեներալ Զիրահին զգուշացրել է, որ թշնամիների թույլ տված ցանկացած սխալ տարածաշրջանում լուրջ արձագանքի կարժանանա Իրանի ռազմածովային ուժերի կողմից:  

Վերջինս հավելել է, որ օտարերկրյա նավերը մշտական վերահսկողության տակ են գտնվում Պարսից ծոցի տարածաշրջանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.