Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի կողմից ԵՄ-ից որոշ ապրանքների ներկրման վերաբերյալ մաքսատուրքերը

Վաշինգտոնի վարչակազմի որոշումը Եվրամիությունից ներկրվող արտադրանքի լրացուցիչ տեսակների համար մաքսեր սահմանելու մասին ուժի մեջ Է մտնում հունվարի 12-ին ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 00:01-ին (Երևանի ժամանակով 09:01-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետևանքով Ֆրանսիայում և Գերմանիայում արտադրված դետալները, որոնք անհրաժեշտ են ավիաշինության համար, հունվարի 12-ից կհարկվեն 15 տոկոսի չափով մաքսով: Ինչպես պարզաբանում Է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն 15 տոկոս մաքսեր Է սահմանել Եվրամիությունից ներմուծվող ինքաթիռների համար: Սակայն այդ միջոցները չԷին կիրառվել Եվրոպայի Airbus կորպորացիայի ինքնաթիռների նկատմամբ, որոնք հավաքվում Էին ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի գործարանում:

Պահեստամասերի համար սակագների սահմանումն, ըստ Էության, Airbus-ին կզրկի առանց լրացուցիչ մաքերի վճարման իր արտադրանքը վաճառելու հնարավորությունից: Դրա հետևանքով, ինչպես կարծում Է Reuters-ը, «այդ ինքնաթիռները, հավանաբար, կլինեն անմրցունակ» Միացյալ Նահանգների շուկայում: Բացի ավիացիոն արդյունաբերության հետ կապված պահեստամասերի մաքսերից, 25 տոկոսի չափով լրացուցիչ մաքսեր են սահմանվում Ֆրանսիայից և Գերմանիայից որոշ տեսակների գինիների, կոնյակի և մի շարք այլ անուն ալկոհոլային արտադրանքի նկատամամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.