Մահացել է «Երկկենցաղ մարդը» դիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Կորենևը

Ութսուն տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային հայտնի դերասան Վլադիմիր Կորենևը. տեղեկությունը հաստատել է հանգուցյալի դուստրը, հայտնում է eadaily.com կայքը:

Հայտնի է, որ դերասանը ծնվել է 1940թ.՝  Սևաստոպոլում: Դեռևս ուսանողական տարիներին նկարահանվել է «Երկկենցաղ մարդը» խորհրդային ֆիլմում: Այս դերը նրան մեծ ճանաչում է բերել:

Բացի այդ, Կորենևը հայտնի է «Դոն Քիշոտի երեխաները», «Հանցավոր տաղանդ» ֆիլմերում մարմնավորած դերերով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.