Մենք պարտադրված ենք ստեղծել հզոր պետություն` միասնականությամբ, միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական  չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ։

 

«Սիրելի՜ հայրենակիցներ,

2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով:

 

Մեզ վրա հասած խորը ցավը անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել`հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:

Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է Ալեքսանյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.