«Փաստ». Քաղաքական գործընթացների վերաբերյալ ոստիկանությունը միատարր ու միակարծիք չէ

«ՀՀ տարածքում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու անհնազանդության գործողությունները հաճախ ուղեկցվում են ոստիկանական տարբեր ստորաբաժանումների հետ բախումներով, ինչի հետևանքով մեծ թվով քաղաքացիներ բավականին կոշտ մեթոդներով բերման են ենթարկվում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին (կարմիր բերետներ) իշխանության կողմից հստակ հանձնարարականներ են իջեցվել՝ ընդդիմադիրներին կոշտ մեթոդներով բերման ենթարկել, անգամ այն դեպքերում, երբ բերման ենթարկվողներն առանց դիմադրության համաձայնում են նստել ոստիկանության մեքենաները։

 

Թերթի հետ զրույցում այս օրերին մի քանի անգամ բերման ենթարկված անձանցից մի քանիսը նշում էին, որ ի տարբերություն «դրսում» գործող ոստիկանների ագրեսիային ու ատելությանը (չնայած նրանց մեջ էլ կան այնպիսիք, որոնք բավական պրոֆեսիոնալ են, բարեհամբույր և պարզապես կոշտության «բեմադրություն» են ի ցույց դնում), «ներսում» գործում են բավականին գրագետ ու պրոֆեսիոնալ անձինք, որոնց հետ բավականին հեշտ է կոնտակտի մտնել և հասկանալ իրականում ստեղծված իրավիճակը։ Մեր զրուցակիցներից մեկը ասում էր, որ ոստիկանության քննիչներն ու հետաքննիչները մեծամասամբ բավականին ադեկվատ են, կազմակերպված ու բարեհամբույր կերպով են մոտենում գրեթե բոլոր բերման ենթարկվածներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.