«Հրապարակ». Պատերազմի հանգամանքները քննելու համար փաստահավաք խումբ ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկին դեռևս ոչ մեկը չի արձագանքել

«Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրերս փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել՝ նպատակ ունենալով վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ։ Փաստահավաք խմբում  ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցչով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցչով), ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ընդհանուր՝ 16 անդամ։

 

ԼՀԿ-ն դիմել է ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի և «Մենք» դաշինքի ներկայացուցիչներին, ինչպես նաև խորհրդարանական գործընկերներին, որ արձագանքեն։ Սակայն երեկվա դրությամբ դեռ ոչ ոք չէր արձագանքել։ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.