«Հրապարակ». Փաշինյանին քննադատես՝ պաշտոնից կզրկվես․ «Իմ քայլը» ցանկանում է հեռացնել Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

««Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է հեռացնել Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

 

Խմբակցությունը հարցի վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ, որտեղ որպես հիմնավորում նշվում է, որ «Զոհրաբյանի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ»։ Օրինակ են բերվում պատգամավորի ֆեյսբուքյան մի քանի գրառումներ, որոնցից մեկը դեկտեմբերի 17-ին է արվել․ «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։

Ըստ նախագծի հեղինակների՝ Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ «Նո քոմենթ»,- երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Զոհրաբյանը։ Գործընթացի պատճառը Զոհրաբյանի ելույթներն են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.