Անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բուժօգնությունը կկազմակերպվի պետպատվերի շրջանակում

Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն՝ բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։

Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`

-Անձնագրի պատճեն

-Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)

 

-Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք

-Հասցե

-Հեռախոսահամար

Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.