Կառավարությունը աջակցություն կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները

Կառավարության այսօրվա նիստին Կառավարությունը այսօր ընդունեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նա ասաց, թե նախագիծը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները:

«Բացի կորցրած տներից, կա նաև մի փոքր հատված, ովքեր այս պահին որոշ գյուղերից տեղահանված են, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու»,-ասաց նա:

Այսպիսով միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի համար 250 հազար դրամ աջակցության տրամադրում և՛ չափահաս, և՛ անչափահաս երեխաների մասով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.