Փողոցում իրավիճակ է փոխվում. դավաճանն իրավիճակին չի տիրապետում, նրա օրերն այսպիսով ուղղակի հաշված են. Նարեկ Սամսոնյան

Երեկվա «Արժանապատվության երթին» մասնակցող քաղաքացիների քանակը մի քանի անգամով գերազանցում էր երբևէ եղած բոլոր ընդդիմությունների երիտասարդական կառույցների կազմակերպած ցանկացած հրապարակային միջոցառման: Խցանման մեջ կանգնած մեքենաները բուռն ողջունում էին քաղաքացիներին ազդանշաններով, «նիկոլ դավաճան» վանկարկումներով, պատուհաններից քաղաքացիները հուզված ողջունում էին երթի մասնակիցներին:  Այս մասին գրառում է կատարել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Ոստիկանությունն էլ այս ամենը տեսնելով կամ միգուցե նախորդ օրվա վատ պահվածքից հետևություններ անելով լրիվ այլ` օրինական վարքագիծ էր որդեգրել:

Քաղաքացիները գնալով վերագտնում են իրենց արժանապատվությունը, Դավաճան վիժվածքի օրերն այսպիսով ուղղակի հաշված են, նրան սխալ են զեկուցում, նա իրավիճակին ադեկվատ չէ, նա այլևս Հայաստանում անելիք չունի: Մեզ մնում է ՄԻԱՍՆԱԿԱՆ արձանագրել այն ինչ այլևս իրողություն է Հայաստանում` Դավաճան վիժվածքը պետք է հեռանա»,-գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.