Բաժին : Իրադարձային
Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատել
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արտավազդ Սահակյանի կռիվն այս օրերին վիրահատարանում է:
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է ավելի քան 300 վիրավոր զինվոր»:
Պատերազմն սկսվել էր սեպտեմբերի 27-ին և տևեց 44 օր: Պաշտոնական Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: